«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրադրությանն ու միջազգային զարգացումներին, ինչպես նաև հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:











































