Թուրքիայում դատարանն այսօր երկրի Գլխավոր շտաբի 70-ամյա նախկին պետ Իլքեր Բաշբուգին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ «Էրգենեկոն» կազմակերպության կողմից ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ գործի շրջանակում: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Բաշբուգի հետ ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականներ:
Դատարանը «Էրգենեկոն» կազմակերպությունը ճանաչել է ահաբեկչական: Այն 2006 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արել:
Հաղորդվում է, որ գործի շրջանակում արդարացվել է 21 մարդ:






































