Sunday, 21 06 2026
Լարսը բաց է
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին

Իրանը փորձում է ավելի ակտիվ խաղալ

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ Սերժ Սարգսյանի՝ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը: Այս արարողակարգային հայտարարության ներքո նման քննարկումների մասին ասվում է Սերժ Սարգսյանի արտաքին գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում, և բնական է, որ առավել ևս Իրանում այդ հարցը չէր կարող չքննարկվել, կան երևի թե որոշակի հետաքրքրական զարգացումներ:

Հիմքն այն է, որ մի քանի օր առաջ Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանն ունի ղարաբաղյան կարգավորման իր ծրագիրը, սակայն չի հրապարակում դա, քանի որ կողմերից որևէ մեկը այդ ծրագրի կարիք չի արտահայտում: Իրանը նման ծրագիր չունենալ չէր կարող՝ այն պարզ պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս կամ այն մոդելով ամենաշահագրգռված պետություններից մեկն է, մի պետություն, որն ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահների՝ անմիջական հարևանն է հակամարտության կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի: Սակայն ծրագիր ունենալու մասին հայտարարությունները բոլորովին պատահական և հենց այնպես չեն արվում: Այսինքն՝ Իրանը զգացել է նման հայտարարության անհրաժեշտությունը: Եվ միգուցե անհրաժեշտությունը եղել է այն, որ Ռուհանին նոր նախագահի պաշտոն ստանձնելուն զուգահեռ՝ ակնարկում է կամ հակամարտող կողմերին, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ գուցե թե բոլորին էլ, որ Իրանը մտադիր չէ կրավորական կեցվածք ունենալ ղարաբաղյան խնդրում և կարող է ակտիվորեն աշխատել կողմերի հետ:

Այս տեսանկյունից Իրանն ունի ծրագիր և կհրապարակի, եթե կողմերը անհրաժեշտություն զգան. հայտարարությունը ամենևին պատահական չէ և վկայում է, որ Թեհրանը մտադիր է աշխատել կողմերի հետ: Եվ այս առումով Սերժ Սարգսյանի ու Ռուհանիի քննարկումը արդեն շարքային արարողակարգից դուրս դիտվելու մեծ շանսեր ունի, և չի բացառվում, որ Իրանը ինչ-ինչ առաջարկներ կամ գաղափարներ է փոխանցել Սերժ Սարգսյանին:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Իրանի առաջարկները վերաբերում են ոչ միայն Ղարաբաղին կամ ոչ այնքան Ղարաբաղին: Ղարաբաղյան խնդիրը իր էությամբ շատ ավելի լայն բնույթ է ձեռք բերել, քան զուտ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև վեճն է: Այս խնդիրը աշխարհաքաղաքական կարևոր առանցքներից մեկի վրա է, և այն, բնականաբար, ընդամենը այս առանցքում տեղի ունեցող գործընթացների մասերից մեկն է, որը վաղուց դադարել են դիտարկել ամբողջից առանձին, և միգուցե աշխարհում երբեք էլ առանձին չեն դիտարկել:

Այս իմաստով խոսել ղարաբաղյան հակամարտության մասին ամենևին չի նշանակում խոսել բացառապես այդ սահմաններում: Եվ Իրանն էլ միգուցե այս հարցում ակտիվության հայտ ներկայացնում է ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր գաղափարներ ունենալու նպատակադրությամբ և հեռանկարով, առավել ևս, որ Իրանին ակնհայտորեն ձեռնտու է ներկայիս ստատուս-քվոն, այլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ավելի լայն համատեքստում սեփական դերակատարության աճի հաշվարկով:

Սա նաև բնական է, որովհետև առնվազն կովկասյան տարածաշրջանում այսօր տեղի են ունենում բեկումնային զարգացումներ, և այս հարցում Իրանի կողմնակի դիտորդ լինելու հանգամանքը Թեհրանի համար կարող է ավարտվել աշխարհաքաղաքական անդառնալի կորուստներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում