Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն կարծում է, որ թիմն ունի ամենահզոր հարձակման գիծն աշխարհում:
«Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչի ու Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիի հետ խաղալու են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լուկաս Մոուրան, Խավյեր Պաստորեն, Էսեկիել Լավեցին, Ժերեմի Մենեզը:
Ի դեմս այդ վեցնյակի՝ ՊՍժ-ն ունի ամենահզոր հարձակման գիծն աշխարհում: Կավանին ու Իբրահիմովիչը խաղադաշտում հիանալի կփոխլրացնեն միմյանց:
Իմ մտահղացումն էր Կավանիին ՊՍԺ հրավիրելը և ես եմ խորհուրդ տվել իրականացնել այդ տրանսֆերը»,- հայտարարել է Լեոնարդոն:








































