Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոք է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված բրիտանական իշխանությունների ցանկություն չունենալու հետ՝ ապահովելու համար ռուսական դեսպանատան անվտանգությանն ու անխափան աշխատանքը։
Հաղորդվում է, որ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիայի շրջանակներում արգելափակել են դեսպանատան աշխատանքը։ Հյուպատոսային բաժնի մուտքը փակել են կտրված ձեռքերով մանեկեններով, իսկ ակտիվիստները կանգնել են դեսպանատան մուտքի մոտ։
Արդյունքում դեսպանատան այցելուներն ու դիվանագիտական առաքելության աշխատալիցները զրկվել են շենքում հայտնվելու հնարավորությունից։
Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարությունում նշված է, որ ստեղծվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության իրական սպառնալիք։
Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ ցուցարարների ակնհայտ սադրիչ ու խուլիգանական գործողություններին չի միջամտել ոստիկանությունը, որը միայն հետևել է այդ ամենին։



















































