Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի առաջին փոխնախագահ է նշանակել Էսհակ Ջահանգիրիին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իրանական պաշտոնական ԶԼՄ-ներին:
1997-2005 թթ. Ջահանգիրին զբաղեցրել է արդյունաբերության նախարարի պաշտոնը: Մինչ այդ նա եղել է Սպահանի նահանգապետը:
Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Ռուհանին երդմնակալել է հանգստյան օրերին:






































