Sunday, 21 06 2026
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը

Վերաքննիչ դատարանում սկսվել է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանում այսօր կսկսվի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատավարությունը։ 

ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի ազատազրկման են դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի  օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ արդարության ակնկալիքներ իրենք դեռևս ունեն, հատկապես երբ մոտ երեք ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի որոշումը և գործը ուղարկեց նույն դատարան նոր քննության:

«Ամեն դեպքում, մենք Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, երբ Վճռաբեկ դատարանը վերջապես ընդունեց, որ վերաքննիչ ատյանում դատավարական կարգի այնպիսի կոպիտ խախտումներ կամ դատավարական նորմի այնպիսի կոպիտ խախտումներ են եղել, որի պայմաններում հնարավոր չէ ամբաստանյալների անմեղության հարցը պարզել, մենք այս պարագայում հույս ունենք, որ այս ատյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանը, կրկին անգամ այդ կազմով լսելով այս գործը, ի վերջո կկայացնի արդար դատական ակտ և մեր ակտիվիստների վրայից կհանի հանիրավի առաջադրված այս մեղադրանքը», – նշել է Խաչատրյանը:

Այս գործի վերաբերյալ ՀԱԿ-ը պարբերաբար հայտարարել է, որ երիտասարդները ազատազրկվել են միմիայն քաղաքական պատվերի, այլ ոչ թե հանցագործություն կատարելու արդյունքում։ Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ եթե գործը քննվեր իսկապես արդարացի ու օբյեկտիվ, ապա երիտասարդները կարդարացվեին, իսկ մեղադրյալի աթոռին կնստեին ուրիշները։

«Մենք ունենք մեկ պահանջ՝ որպեսզի այնպիսի քննություն անցկացվի՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն անցկացվի, ինչի արդյունքում, մենք վստահ ենք, որ Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդներն էլ կարդարացվեն», – ասաց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգողը:

ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր նրանց բողոքները: Երիտասարդները եւ նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարել է մասնակիորեն։

Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում