Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքի ծայրամասերում մոտ 8000 մարդ է հավաքվել՝ իր բողոքն արտահայտելու քաղաքին կից օդանավակայանի շինարարության դեմ: Այս մասին հայտնում է Radio France Internationale-ը:
Ցուցարարները իշխանություններին կոչ են արել հրաժարվել օդանավակայանի շինարարության նախագծից՝ տարածաշրջանի բնության պահպանման նպատակով:
Նանտին կից Նատր-Դամ-դե-Լանդ օդանավակայանի կառուցումն առաջին անգամ առաջարկվել է 1960 թվականին:
580 մլն եվրո արժեքով ներկայիս նախագիծը հաստատվել է 2008 թվականին:
Սպասվում է, որ շինարարությունը կարող է սկսվել 2017 կամ 2018 թվականին:







































