Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն հայտարարել է, որ զենքի համար դիմելու է Ռուսաստանին, եթե ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվի համապատասխան գործարքից.
«Հիշում եք, թե ինչ ասաց ռուս դիվանագետը. եկե՛ք Ռուսաստան, մենք այստեղ ունենք ամեն ինչ, ինչը ձեզ անհրաժեշտ է։ ԱՄՆ-ն իր պահվածքով շանտաժի է ենթարկում Ֆիլիպիններին։ Երկրի զինված ուժերն ունեն բավական քանակությամբ պայթուցիկ»։
Ավելի վաղ Դուերտեն հայտարարել էր Ռուսաստանի ու Չինաստանի հետ ռազմական հնարավոր դաշինքի մասին։











































