«Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը, չի հայտարարել իր վերջնական որոշման մասին վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումները իր ներքին գործն է: Ինչ վերաբերում է ներել-չներելու մասին հայտարարությանը, դա քրիստոնեական է, քրիստոնեական բարոյագիտությունն ավելի հեռու է գնացել անգամ այս պատվիրանների մեջ՝ ձևակերպելով՝ ներիր, որ ներվես»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:







































