Կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, սիրական գրոհայինները անհաջող հարձակում են գործել Հալեպի վրա: Դաժան հակամարտություններ են տեղի ունեցել քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվող բանտի մերձակայքում:
Ընդդիմադիրները լուրջ կորուստներ են տվել, նրանցից ավելի քան 273-ը սպանվել է, իսկ չորս զրահապատ մեքենաներ և տարբեր տրամաչափի զենքեր՝ ոչնչացվել: Դրանից բացի՝ ձախողվել է գրոհայինների՝ բանակի պահակային անցակետի մոտ երկու ակատապատ մեքենա և մեկ բուլդոզեր պայթեցնելու փորձը, փոխանցում ИТАР-ТАСС-ը:
Մինչդեռ, Նոբուլում և Զահրում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչ-վարձկաններ, ովքեր փորձել են գրավել ռազմավարական նշանակություն ունեցող այս բնակավայրերը, որոնք տեղակայված են Իդլիբ-Հալեպ մայրուղու վրա:







































