Մեքսիկայի հյուսիսային Սոնորա նահանգի գլխավոր դատախազությունը ոչնչացրել է ավելի քան 10 տոննա թմրանյութ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Թմրամիջոցներն առգրավվել էին մաքսանենգության և արգելված հոգեակտիվ նյութերի արտադրության դեմ պայքարի մի շարք գործողությունների ընթացքում։
Իշխանությունները կրակի են մատնել 8.4 տոննա մարիխուանա, 666,2 կգ մետամֆետամին, 84,6 կգ հերոին, 69.5 կգ կոկաին, ինչպես նաև 1.41 հազար լիտր հեղուկ մետամֆետամին։ Թմրանյութերի ոչնչացումը կատարվել է ընդունված նորմերի խիստ պահպանմամբ և պատկան մարմինների վերահսկողության ներքո։










































