Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայում ապացույց չի գտել առ այն, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն որևէ կապեր ունի ռուսական իշխանությունների հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։
ՀԴԲ-ն ողջ ամռան ընթացքում հետաքննություն է անցկացրել մի քանի ուղղություններով՝ փորձելով ռուսական բիզնեսի հետ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև նրա խորհրդականների կապեր հայտնաբերել։ Նշվում է, որ ներկա պահին բյուրոն չի կարողացել այդ գործում որևէ հանգույց գտնել։ Բացի այդ, բյուրոյի և հետախուզության ներկայացուցիչները վստահ են, որ ցանցահենային հարձակումները Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա ուղղված են եղել ավելի շուտ բուն ընտրական գործընթացի խափանմանը, քան հանրապետականի առաջատարությանը։
Այդուհանդերձ ՀԴԲ-ն կշարունակի հետաքննել ինչպես այդ հարցը, այնպես էլ Քլինթոնի կողմից աշխատանքային հարցերի համար անձնական փոստի օգտագործման գործը։
Քլինթոնը պնդում է Թրամփի ու ռուսական կառավարության կապերի «անհերքելի» ապացույցների առկայությունը։ Ավելի վաղ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը կոչ էր արել Թրամփին անհապաղ գաղտնազերծել Կրեմլի հետ կապերը։










































