Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է խաղաղ և մրցունակ միջավայրում։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Խոսե Իգնասիո Սանչես Ամորը.
«Երկրորդ փուլն անցել է մրցունակ միջավայրում։ Նախորդ ընտրությունների հետ համեմատ՝ առաջընթացն ակնառու էր, դա հատկապես վերաբերում է ընտրական հանձնաժողովների աշխատանքին։
Այժմ գլխավոր ուշադրությունը պետք է հատկացվի հանձնաժողովների ստացած բողոքներին, որոնք հիմնականում եղել են ընթացակարգային բնույթի։ Բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրվեն անհրաժեշտ ձևով։ Ընդհանուր առմամբ ընտրություններն անցկացվել են խաղաղ միջավայրում»։










































