«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը «Էվերթոն»-ի դեմ խաղից հետո խոսել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին, ով նորից վերադարձել էր մեկնարկային կազմ:
«Մեզ համար Իկերը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահը: Ինձ համար հաճելի է նորից թիկունքում զգալ նրա ներկայությունը:
Կան խաղացողներ, որ շատ լավ են աշխատում, ու նրանցից մեկն էլ Դիեգո Լոպեսն է, ով նախորդ մրցաշրջանից հետո պետք է նույն կերպ շարունակի»,- նշել է իսպանացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի պատճառով վերջին 4 տարիներին լավագույնը ճանաչված Իկեր Կասիլյասը հայտնվեց պահեստայինների նստարանին, իսկ Կարլո Անչելոտին նրան այսօր հնարավորություն տվեց խաղալ մեկնարկային կազմում:







































