Հայաստանում հակակարկտային 496 կայաններ են տեղադրված, բայց դեռ 5 հազար կայանի կարիք կա: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա հավաստմամբ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ՀՀ-ում եղել է 11 ռադիոլոկացիոն կայան, և այժմ պետք է ավելացնել:
Ա.Երիցյանը նշեց, որ կայան տեղադրելը մեծ գումարների հետ է կապված, 1 ռադիոլոկացիոն կայանի արժեքը 1.5 մլն դոլար է: Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր մարզ տարեկան 2-3 մլրդ դրամի կորուստ է ունենում, իսկ մեկ հակակարկտակայանն կայանն արժե 3.5-4 մլն դոլար:
«Պետք է նայել, տեսնել` կարելի՞ է կրակել, թե՞ ոչ, ոչ թե մեկը զանգի կնոջը, ասի` Սիրանո՛ւյշ, մի հատ կրակի, տեսնենք ինչ ա լինում: Այդպես չի լինի»,- ասաց Ա. Երիցյանը` ընդգծելով, որ սխալ կրակելու դեպքում ոչ կարկտաբեր ամպերը կարող են վերածվել կարկտաբեր ամպերի:
Մանրամասները՝ տեսանյութում:











































