Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Թե որքանով կմոբիլիզացնի գյուղատնտեսական ոլորտը Իգնատի Առաքելյանը՝ ցույց կտա ժամանակը». Ավագ Հարությունյան

«Գինեգործության մասով կառավարության ծրագիրը պետք է բաժանել երկու մասի՝ առաջինը՝  հայեցակարգային է, որ կառավարությունը փորձում է մշակել մեխանիզմներ, որպեսզի խաղողի մթերումներն առանց էքսցեսների կարողանան անել  և գյուղացին լինի պաշտպանված, ինչը նախկինում չկար։ Հիմա այս ծրագրում այդ նպատակը դրված է։

Երկրորդ՝ նախորդ կառավարությունների ժամանակ էլ նպատակներ կային դրված, որոնք այս կամ այն կերպ արծարծվում էին իրենց ծրագրերում, որոնք սակայն չէին կատարվում, որովհետև չկար քաղաքական կամք և չկային մեխանիզմներ դրանք լուծելու։ Այս կառավարության ծրագրի մի հատվածն  էլ վերաբերում է կոնկրետ մեխանիզմներին, շուկաների թափանցիկությանը, ինչպես նաև որակի վերահսկմանը։ Ծրագրի այդ մասում՝ կառավարության ներկայացուցիչները  կարծում են, որ իրողությունը, որի առջև մենք կանգնած ենք՝ պատճառն է այն բանի, որ մենք որակը չենք վերահսկում, որը հանգեցնում է կեղծ արտադրանքի, ինչն էլ իր հերթին իջեցնում է խաղողի սպառման պահանջարկը։ Դա կարգավորելու համար դրված են հստակ մեխանիզմներ, բայց պետք է հաշվի առնենք նաև այն, որ սա նույնպես կարող է չաշխատել»,- անդրադառնալով կառավարության ծրագրին՝ մասնավորապես գինեգործությանն առնչվող դրույթներին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գինեգերծների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Վերջինս նաև հավելում է.«Կարող ենք ասել, որ նպատակներն ազնիվ են, մոտիվացիաները լավն են, բայց թե որքանով կկարողանա այս թիմը վեց ամսվա ընթացքում դա անել՝ պարզ չէ։

Մի կողմից ժամանակն է սահմանափակ, մյուս կողմից էլ՝ ահագին ռեալ խնդիրներ են առաջ  քաշված։ Ամեն դեպքում՝ սա նախապատրաստական աշխատանք է ՝ մեծ ծրագիրը, երկարաժամկետ ծրագիրը իրականացնելու համար:

Կարող ենք փաստել, որ պատասխանատվությունը շատ մեծ է, աշխատանքային մեխանիզմներն էլ անկատար և հիմա ամեն ինչ կախված է այս թիմի աշխատանքից՝ կկարողանան, թե՞ չեն կարողանա այդ ամենն իրականացնել»։

Մեր այն հարցին, եթե կիրառման  մեխանիզմները հստակ լինեն, արդյո՞ք հնարավոր կլինի ծրագրում ներառված այդ դրույթները կյանքի կոչել այս վեց ամսվա ընթացքում, թե՞ դրանք ևս զուտ դեկլարատիվ բնույթ են կրում , Ավագ Հարությունյանը ի պատասխան շեշտեց․

«Ամեն ինչն էլ դեկլարատիվ բնույթ է կրում, բայց դեկլարատիվ բնույթը դադարում է լինել դեկլարատիվ, եթե տակը դրվում են մեխանիզմներ։

Գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության  մասով այս ծրագրում մեխանիզմներ են դրված։ Հիմա կկարողանա այս թիմն աշխատեցնել այդ մեխանիզմները, թե՞ ոչ՝ դա ոչ մեկ չի կարող ասել, մանավանդ որ ժամանակը շատ քիչ է, իսկ խնդիրներն էլ ահագին բարդ։

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը այդ բնագավառի խիստ մասնագետ է և ի սկզբանե ինքը գիտի, թե ինչ պետք է արվի, նա հստակ տիրապետում է իրավիճակին, բայց ես չգիտեմ, թե նա որքանով կմոբիլիզացնի ոչ կառավարության մաս կազմող ուժերին, հասարակական ու քաղաքական հատվածի ներկայացուցիչներին կամ իրենցից ինչ-որ ուժ ներկայացնող խմբերի, որպեսզի կարողանա այդ խնդիրները կատարել, դա ցույց կտա ժամանակը»։

Պարոն Հարությունյանը մեծ տարբերություն է տեսնում նախորդ կառավարությունների և ներկայիս միջև։ Նրա  խոսքերով՝ նախորդ կառավարություններն ասում էին դեկլարատիվ բաներ, տակը դնում էին որոշակի մեխանիզմներ և հետո այդ մեխանիզմները չէին աշխատում, որովհետև այդ մեխանզիմները դնողները չէին հասկանում, թե դա ոնց պետք է աշխատի։

«Գինեգործության մասով՝ այժմյան  նախարարը մասնագետ է և այդ մեխանիզմները հասկանում է։ Թե որքանով նրան կթողնեն այդ մեխանիզմներն աշխատացնել, ինչ երաշխիքներ կունենա այդ ամնեն իրականացնելու համար՝ դա ցույց կտա ժամանակը։ Այս նախարարի ձեռքերը կապված չեն, այս նախարարն ազատ է իր որոշումների մեջ, որովհետև նրանց տրված է քարտ բլանշ։ Ինքն ունի քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություն, որը նախկին նախարարը՝ Սերգո Կարապետյանը  չուներ կամ էլ ուներ, սակայն ոչ այս ծավալի։ Կա նաև վարչապետ, որը ունի լուծելու ավելի գլոբալ քաղաքական խնդիրներ՝ մենաշնորհն է, որը նախորդ  վարչապետը չուներ , որովհետև նրանը ուրիշ դպրոց էր, ուրիշ մենթալիտետ էր, ուրիշ աշխատելաոճ էր և առհասարակ նա  համահունչ չէր ժամանակին։

Այսինքն հիմա և վարչապետին, և նախարարին տրված է բացարձակ քաղաքական ազատություն, մյուս կողմից էլ նախարարն ունի պրոֆեսիոնալ փորձ և ազատություն այդ մեխանիզմների ընտրության և  աշխատացնելու մեջ։ Ժամանակի ընթացքում կտեսնենք, թե ինչպես կմոբիլիզացնեն իրենց շրջակա միջավայրն ու կչեզոքացնեն իրենց չուզողներին»։

Իգնատի Առաքելյանը խաղողագործների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ոչ խնդրելու և ոչ էլ պարտադրելու է մթերող կամզակերպություններին, որպեսզի մթերեն գյուղացիների խաղողը։ Ստեղված իրավիճակում ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը։ Իրենց բերքն իրացնել չկարողանալու պատճառով՝ հնարավո՞ր է, որ գյուղացիներն այլևս հրաժարվեն խաղողի այգիները մշակելուց և առհասարակ դադարեցնեն իրենց այդ գործունեությունը։

Մեր այս դիտարկմանը Գինեգործների միության նախագահն արձագանքեց. «Խաղողագործները կանգնած են խնդրի առջև երկու պատճառով՝ մեկը, որ գինեգործների մեղքն է այստեղ, որովհետև   իրենք չեն վերցնում այդ խաղողը որոշակի  նպատակներից ելնելով։

Երկրորդը՝ հենց իրենց մեղքն է, որ չեն կարողանում դիվերսիֆիկացնել և նվազագույնի հասցնել վտանգները, այսինքն հույսները դրել են պետության վրա և միշտ մտածում են, որ պետությունն իրենց կօգնի։ Պետությունն էլ իրենց օգնում է ելնելով քաղաքական նպատակներից ՝ պետք է լիում օգնում է, պետք չի լինում՝ չի օգնում։

Հիմա Իգնատի Առաքելյանի այդ հայտարարությունը ես մեկնաբանում եմ այսպես՝ նախարարն  ասում է, որ ոչ թե կխնդրեմ կամ չեմ խնդրի, որ խաղողը վերցնեն, այլ կստեղծեմ մի այնպիսի իրավիճակ, որի պարագայում անիմաստ կլինի խնդրելը, այսինքն կստեղծվի բացարձակ ազատ շուկայական հարաբերություններ և ծրագրում կմշակեն այնպիսի հայեցակարգ, որ թույլ և անպաշտպան գյուղացու վիճակից նա կվերածվի ուժեղ և պաշտպանվող կողմի։ Այսինքն պետությունն իրավական առումով է կանգնում գյուղացու կողքին, այլ ոչ թե ադմինիստրատիվ լծակներով է փորձում ստիպել գինեգործներին, որ խաղողը վերցնեն»։

Պարոն Հարությունյանի վստահեցմամբ՝ շուկայում խաղող գնողների 60-70 %-ի մոտ կա զարգացման հստակ ծրագիր կա  և առաջիկա մի քանի տարին խաղող առնելու ֆինանսական միջոցներ, այսինքն խաղողագործների 60-70 %-ը ռիսկային գոտուց դուրս են, միայն մոտ 30%-ն է , որ գտնվում է ռիսկային գոտում ։

Ըստ նրա՝ գյուղնախարարի ասածը վերաբերում էր այդ ռիսկային գոտում գտնվող խաղողագործներին և այն գինեգործներին, որոնք առաջացնում են այդ ռիսկը։

«Խաղողագործության այդպիսի հիմնային ոչնչացում մենք  չենք ունենա, դա բացառված է։ Մեր խաղողի 60- 70%-ը միշտ պահանջված է, միշտ երաշխավորված կայունության մեջ է, միայն այդ մնացյալ 30 կամ 40%-ն է, որ օբյեկտ է հանդիսանում այդ քաղաքական կամ տնտեսական  իրավիճակների։ Գլոբալ առումով անցյալ տարվա նման այդպիսի ֆորս-մաժորային իրավիճակի առջև չենք»։

Անդրադառնալով նաև կոնյակագործությանը՝ Ավագ  Հարությունը  նշեց, որ ռուսական շուկայում հայկական կոնյակը կամաց-կամաց վերականգնում է իր դիրքերը ծավալային առումով, իսկ արժեքի առումով՝ դեռևս ոչ։

Այս համատեքստում նա հույս հայտնեց, որ այդ առումով ևս կկարողանան դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։

Վերջինիս տեղեկացմամբ՝ գյուղնախարարության հետ նախատեսում են նաև համատեղ ձևավորել մի ընդհանուր պլատֆորմ։

«Եթե պարզվի, որ նախարարը տանում է կառավարության այն գիծը, որը կարող է վտանգավոր կամ ոչ այնքան շահավետ լինել մեզ համար, ապա խաղողագործներով ու գինեգործներով   կփորձենք հանդիպենք հենց անմիջապես  վարչապետի հետ և նրան կներկայացնենք մեր պահանջներն ու առաջարկությունները, բայց  կարծում եմ, որ նախարարի հետ  ընդհանուր հայտարարի կարող ենք գալ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում