Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի խաղը կառուցելու է` ելնելով Ֆերնանդո Տորեսի խաղաոճից:
«Հեշտ է ասել` ֆուտբոլիստը ձախողեց խաղը, ֆուտբոլիստը լավ չի խաղում կամ ֆուտբոլիստը պատրաստ չէ: Բայց ես ցանկանում եմ, որ «Չելսի»-ն օգնի Տորեսին, որ վերջինս ցույց տա իր լավագույն որակները:
Երբ խաղացողին ստիպում ես խաղալ այն ֆուտբոլը, որն իրեն հոգեհարազատ չէ, դա միշտ խնդիրների է հանգեցնում:
Ֆերնանդոն այն ֆուտբոլիստներից չէ, որ գնդակ պետք է պահի, այդ գործի համար մենք ուրիշ խաղացողներ ունենք: Տորեսը առջևի գծի խաղացող է, ով սիրում է ազատ լինել, պոկվել պաշտպաններից ու բացվել փոխանցման համար, հենց սա է իսկական Ֆերնանդոն: Եթե կարողանանք մեր խաղը հարմարեցնել նրան, հաջողության կհասնենք»,- ասել է Մոուրինյոն:







































