Այսօր մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Կայացել են երկու հանդիպումներ, որոնցից առաջինում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Բանանց»-ն ու «Արարատ»-ը:
Երկրորդ խաղը նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Կողմերը փոխանակեցին մեկական գնդակ: Նախ խաղի հաշիվը բացեց Նորայր Սահակյանը, բայց Արա Հովհաննիսյանի իրացրած տուգանայինը օգնեց հյուրերին հավասարեցնել հաշիվը:
Այսպիսով, առաջին տուրի առաջին երկու խաղերում գրանցվեցին ոչ-ոքիներ, ու բոլոր 4 թիմերը վաստակեցին 1 միավոր:









































