Բրազիլիայում դատարանը 25 ոստիկաններից յուրաքանչյուրին դատապարտել է 624 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ոստիկանները մեղավոր են ճանաչվել 1992 թ. Սան Պաոլոյի բանտում 52 կալանավորների սպանության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին «Կարանդիրու» բանտում 2 կալանավորների վեճը բախման էր վերածվել, ապա՝ բունտի: Բունտը ճնշելու համար ոստիկանները կրակ էին բացել կալանավորների վրա, ինչի հետևանքով 111 մարդ էր զոհվել:
Գործի առնչությամբ դատական գործընթացը 2 մասի է բաժանվել: 2013 թ. ապրիլին դատարանը բունտի ճնշմանը մասնակցած 23 այլ ոստիկանների դատապարտել է յուրաքանչյուրին 156 տարվա ազատազրկման՝ 13 կալանավորի սպանության համար:










































