Օրերս Paddle8 կազմակերպությունն աճուրդի է հանել հանգուցյալ դերասան Ռոբին Ուիլյամսի հեծանիվների հավաքածուի մի մասը: Այս մասին հայտնում է Starslife-ը:
Աճուրդի է հանվել 87 հեծանիվ, որոնք վաճառվել են ավելի քան 600 000 դոլարով: Լոտերից մեկն առանձնահատուկ է եղել՝ հեծանիվ, որով Ուիլյամսը «Տուր դե Ֆրանսի» է մասնակցել:
Ռոբին Ուիլյամսն ինքնասպան է եղել 2014թ. օգոստոսի 12-ին Կալիֆոռնիայի իր տանը:











































