Եգիպտոսի ՆԳՆ-ն տապալված իսլամիստ-նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներին կրկին կոչ է արել դադարեցնել նստացույցերը Ռաբ Ալ-Ադավիա և Ան-Նահդա հրապարակներում, քանի որ դա թույլ կտա «Մուսուլման եղբայրներին» վերադառնալ քաղաքականություն:
«Եթե դուք խաղաղ ու ինքնակամ լքեք հրապարակը, ապա դա կօգնի «Մուսուլման եղբայրներին» իրենց դերը խաղալ ժողովրդավարական քաղաքական գործընթացում»,- նշված է հայտարարության մեջ:
ՆԳՆ-ում հաստատել են, որ եթե ցուցարարները չցրվեն, ապա կդառնան դատական գործընթացների օբյեկտ այնպիսի հանցագործությունների մասնակցության համար, ինչպիսին են սպանությունները, կտտանքները, մարդկանց առևանգումները, զենքի կրումը և բռնության հրահրումը:








































