Հռոմի իշխանություններն այսօր փակել են մայրաքաղաքի Ֆորի Իմպերիալի գլխավոր պողոտայի՝ Կոլիզեյին հարող հատվածը ավտոմեքենաների անցման համար, հաղորդում է AFP-ն:
Որոշման հեղինակը Հռոմի նոր քաղաքապետ Ինյացիո Մարինոյինն է: Այդկերպ ծրագրվում է պաշտպանել ամֆիթատրոնը, որի պատերը սևացել են օդի աղտոտվածությունից:
Նշվում է, որ հասարակական տրանսպորտի երթուղին փոփոխությունների չի ենթարկվի:







































