Նոյեմբերի 20-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի կունենա մինչև 20 և 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Կիպրոսում մեր երկիրը կներկայացնեն 19 ծանրամարտիկ` 14 տղա և 5 աղջիկ: Առաջին անգամ մեր հավաքականի կազմում ելույթ կունենա օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին` 22-ամյա Նորիկ Վարդանյանը (94 կգ): Մեր հավաքականում ելույթ կունենա նաև օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի ազգակից Արայիկ Միզոյանը (77 կգ):