«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո «Բավարիա»-ի ֆուտբոլիստների ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում:
Audi Cup-2013-ի շրջանակներում կայացած «քաղաքայիններ»-ի դեմ խաղում մունխենցիները դժվարությամբ հաղթանակ տարան, և հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից հետո Պիսարոն և Ռոբենը հարցազրույց տվեցին լրագրողներին:
«Ես երբեք չեմ տեսել, որ նոր մարզիչն այսքան փոփոխություններ կատարի թիմում»,- ասել է Պիսարոն:
«Պետք չէ ֆուտբոլն ավելի բարդացնել, քան այն իրականում կա»,- հավելել է Ռոբենը:








































