«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ նախորդ տարի հնարավորություն է ունեցել փոխել ակումբային գրանցումը:
«Նախորդ տարի առաջարկ ունեի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբից: Սակայն ես ցանկություն չունեի հեռանալու:
Արդեն հաղթահարել եմ այն իրավիճակը, որում այժմ գտնվում է Լուիս Սուարեսը: Հուսով եմ, որ Լուիսը կշարունակի կարիերան «Լիվերպուլ»-ում և կխաղա նույնքան լավ, որքան նախորդ մրցաշրջանում»,- ասել է Ջերարդը:
Հիշեցնենք` 2012 թվականին Ջերարդի ծառայություններով հետաքրքրված էր «Բավարիա»-ն:







































