Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

«Տժժում» են Հայաստանն ու սփյուռքը

Սփյուռքի նախարարությունը տվել է հերթական «Արի տուն»-ի մեկնարկը: Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունն ակնհայտորեն հասցվել է «տժժոցիի» գերադրական աստիճանի: Այդ հարաբերության մեջ անմիջականորեն ներգրավված անձինք ակնհայտ հաճույք են ստանում, այսպես ասած՝ տժժում են այդ հարաբերությունից, իսկ մյուսները՝ պետությունն ու նրա քաղաքացիները, Հայաստան-սփյուռք հարաբերությունից հայտնի չէ, թե ինչ են ստանում: Մինչդեռ ստանալու հսկայական ռեսուրս կա՝ փոխադարձաբար: Հայաստանը սփյուռքին է տալիս ամուր թիկունք՝ ի դեմս պետության, միջազգային քաղաքականության լիարժեք սուբյեկտության, իսկ սփյուռքն էլ այդ սուբյեկտի քաղաքական և տնտեսական, մշակութային, արժեքային ռեսուրսներն է լրացնում կամ համալրում: Դա այն իրավիճակն է, որ պետք է լիներ: Սակայն այդպիսի իրավիճակ չկա, և ո՛չ Հայաստանն է սփյուռքին ինչ-որ բան տալիս, ո՛չ սփյուռքը Հայաստանին:

Փաստը կարծես թե այն է, որ տարեցտարի հայրենիք-սփյուռք հարաբերությունը տեղավորվեց քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում, սկսեց ծառայել առանձին «հայրենակիցների» քաղաքական, իշխանական և բիզնես շահերին: Իսկ համահայկական «քեֆ-ուրախությունները», որ կազմակերպվում են պարբերաբար, և որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի բնույթ են կրում, իրականում այդ միջանձնային հարաբերությունների ծխածածկույթ են, քող, որը գցվում է իրականում դեգրադացված իրողությունների վրա: Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը, որովհետև մինչև այժմ այդպես էլ ձևակերպված չէ գլխավոր խնդիրը՝ ի՞նչ է սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ է Հայաստանը սփյուռքի համար: Մինչև այժմ ձևակերպված չեն Հայաստանի և սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն: Սփյուռքի նախարարության հիմնումը ամենևին էլ չի նշանակում խնդիրների գիտակցում և լուծմանն ուղղված քայլ, որովհետև իրականում այդ գիտակցման առկայության պարագայում պետք է հակառակը լիներ՝ սփյուռքի նախարարություն չպետք է լիներ, այլ պարզապես ամեն գերատեսչություն իր ոլորտում պետք է աշխատեր սփյուռքահայ շրջանակների հետ:

«Արի տուն» կամ չգիտես էլ ուր գալ կամ գնալ ենթադրող ծրագրերը չեն կարող Հայաստան-սփյուռք հարաբերության հիմնարար խնդիրներ լուծել, իսկ տարատեսակ ընդունելությունները, որ նախարար Հրանուշ Հակոբյանը կազմակերպում է՝ պատանի տիեզերագնաց կոմբինատորների կամ այլոց մասնակցությամբ, բացի նախարարության արարողակարգերի պատմությունը հարստացնելուց, որևէ այլ էական արդյունք երկրի, Հայաստան-սփյուռք կապի հաստատման համար չեն կարող տալ: Այդպես տարբեր ծրագրերով աշխարհի տարբեր անկյուններից հայերը գալիս են Հայաստան, դառնում են զբոսաշրջիկ ու հեռանում: Եվ եթե նրանց սրտում մնում է հայրենիքի կարոտը, դա դեռ խնդրի լուծում չէ, քանի որ շատ ավելի կարևոր է պետության գիտակցումը: Նրանք իրենց հետ պետք է սփյուռք տանեն պետության գիտակցումը, ոչ թե հայրենիքի կարոտը: Կարոտն իր հերթին, բայց երբ չկա այդ պետության գիտակցումը, սփյուռքահայի ռեսուրսը մնում է չօգտագործված, պետություն-սփյուռք հարաբերությունը մնում է թերի, չիրացված:

Ընդհանրապես, ժամանակն է, որ խնդիրը Հայաստանում ձևակերպվի ոչ թե զուտ հայրենիք-սփյուռք կամ Հայաստան-սփյուռք, այլ պետություն-սփյուռք տիրույթում: Գիտակցական այդ բազայի վրա պետք է դնել նշաձողը և ձգտել դրան, որի պարագայում էլ, իհարկե, առաջնային քայլը պետք է դառնա պետություն ունենալը, պետություն լինելը, դառնալը: Սփյուռք մենք ունենք, մնում է պետություն ունենանք, դե ֆակտո պետություն, ժամանակակից, մրցունակ պետություն: Եթե դա մի քիչ էլ ուշացնենք, ապա ոչ միայն պետություն, այլ սփյուռք էլ, թերևս, այլևս չենք ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում