ԱՄՆ-ը և այլ երկրներ աշխատում են ազդել Եգիպտոսում հակամարտող կողմերի վրա, որպեսզի նրանք միասին գտնեն ճգնաժամից դուրս գալու քաղաքական ուղին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Մենք մյուս երկրների հետ տքնաջան կաշխատենք, որպեսզի կողմերին հաշտեցնենք՝ միասին հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար, ինչն էլ կնպաստի ժողովրդավարությանը և իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Քերին:
Նա ընդգծել է, որ Եգիպտոսին անհրաժեշտ է նորմալ իրավիճակում հայտնվել, վերականգնել կայունությունը և ներգրավել ձեռնարկատերերի:










































