ԱՄՆ արդարադատության նախարարությունն այսօր Նյու Յորքի դաշնային դատարան Apple տեխնոլոգիական ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկություն է ներկայացրել: Հուլիսին ընկերությունը մեղավոր է ճանաչվել մի շարք ամերիկյան խոշոր հրատարակչությունների հետ դավադրության մեջ՝ էլեկտրոնային գրքերի գները բարձրացնելու նպատակով:
Արդարադատության նախարարությունը, մասնավորապես, դատարանին խնդրում է Apple-ին պարտավորեցնել չեղյալ համարել պայմանագրերը 5 հրատարակչությունների հետ, որոնց հետ ընկերությունն, իշխանությունների կարծիքով, այսպես ասած, «դավեր է նյութում»: Բացի այդ, կալիֆոռնիական ընկերությանը 5 տարվա ընթացքում կարող է արգելվել էլեկտրոնային գրքերի վաճառքի վերաբերյալ նոր պայմանագրեր կնքել՝ իրենց սարքավորումները և ծառայություններն օգտագործելով:
ԱՄՆ իշխանությունները նաև առաջարկում են պարտավորեցնել Apple-ին գրքերի շուկայում իրենց մրցակիցներին տեղադրել iOS ծրագրերում, այսինքն՝ հղումներ տալ նրանց էլկետրոնային խանութների հասցեներին: Դա օգտատերերին թույլ կտա ավելի հեշտությամբ համեմատել էլեկտրոնային գրքերի գները:












































