Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Գյումրու և Վանաձորի քաղաքապետերը լիարժեք չեն վայելում պաշտոնները. ընդդիմությունը շարունակում է բոյկոտը

Թեպետ Հայաստանի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքներում ավարտվել են Տեղական ինքնառավարման մարմինների ընտրությունները, և քաղաքապետերը հանդիսավոր արարողություններով ստանձնել են իրենց պաշտոնները, թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում՝ տարբեր պատճառներով ընդդիմությունը բոյկոտում է աշխատանքը։

Գյումրու պարագայում՝ բոյկոտի առիթ է հանդիսացել մանդատների վիճահարույց բաշխումը։ Անցողիկ շեմը հաղթահարած երեք քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայկական Վերածնունդ»-ը, ԳԱԼԱ-ն կշարունակեն բոյկոտն այնքան, մինչև որ սպառեն Հայաստանի բոլոր դատական ատյանները։ Այս ուժերը պատրաստվում են դիմել նաև Սահմանադրական դատարան։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը նշեց, որ իրենց հայտարարությանը հավատարիմ են մնալու՝ անկախ այն կարծիքներից, թե նիստերին մասնակացելը, առաջարկություններով ու նախաձեռնություններով հանդես գալը Գյումրիի համար ավելի օգտակար կլինի.«Քանի որ մանդատների բաշխման մեխանզիմը մեզ համար անընդունելի է, մենք չենք կարող գնալ և աշխատել։ Ի՞նչ աշխատենք, եթե մեզ համար ընդունելի չէ այն տարբերակը, որով բաշխվել են մանդատները։ Վիճահարույց է, տեղի է ունեցել անարդարություն, որի հետ մենք համաձայն չենք։ Կոնկրետ ԳԱԼԱ-ն դատական հայց էր ներկայացրել և առաջին պահանջներից մեկը անվավեր ճանաչելն էր ընտրությունների արդյունքները, դրանք տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներով, բացի այդ՝ պահանջում էինք անվավեր ճանաչել մանդատների բաշխման մեխանիզմը։ Եթե մենք չենք ընդունում, ապա ինչպես կարող ենք վերցնել մանդատները և աշխատել։ Այդ ինչպե՞ս եղավ, որ «Բալասանյան դաշինք»-ին 17 մանդատ տվեցին, ինչպե՞ս եղավ, որ մեկը վերցրեցին ԲՀԿ-ից, մյուսը ՀՎԿ-ից»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա ընդգծեց, որ ԸՕ-ում ոչ մի հստակեցում չկա, թե ինչու պետք է հենց այդ երկու կուսակցություններից վերցնեին մանդատները․ «Առհասարակ օրենքում այդ որտե՞ղ է գրված «վերցնել» բառը, կամ ասում են՝ համամասնորեն ենք բաշխել, ի՞նչ համամասնության մասին է խոսքը»։

Քրիստինա Մկրտչյանը հավելեց՝ այնքան միամիտ չեն, որ հայաստանյան արդարադատությունից որևէ բան ակնկալեն. «Այնուամենայնիվ մենք օրինական մեթոդները սպառելու ենք, պետք է պայքարենք։ Շատ հետաքրիքր է, թե ՍԴ-ն ոնց է բացատրելու այդ վիճահարույց հարցերը, մենք կոնկրետ չենք հասկանում»,- եզրափակաեց մեր զրուցակիցը։

Ի տարբերություն Գյումրիի, որտեղ առանց ընդդիմության մասնակցության էլ «Բալասանյան դաշինք»-ը կարողանում է քվորում ապահովել և նիստեր անցկացնել, Վանաձորում պատկերն այլ է։ Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի աղմկահարույց ընտրությունից հետո, քաղաքական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն որոշել են բոյկոտել ավագանու նիստերը խաբեբաներին բացահայտելու համար։

Հիշեցնենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ բոլոր երեք քաղաքական ուժերը պետք է քվեարկեին ԼՀԿ ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն, չորս ավագանու անդամ, փակ, գաղտնի քվեարկությամբ դրժեցին պայմանավորվածությունը։

Սոցիալական ցանցերում պտտվող նկարներից ակնհայտ է դառնում, որ նրանցից մեկը կարող է լինել ՀՎԿ ցուցակով ավագանու մանդատ ստացած Տիգրան Նազարյանը։ Վերջինս բավականին ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ ավագանիների հետ և ըստ որոշ տեղեկությունների մասնակցել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ընտրվելու կապակցությամբ հրավիրված խնջույքին։ Նազարյանը մանդատ է ստացել Բենիկ Նազարյանի փոխարեն, իսկ Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու հուշագրի տակ ստորագրել է Բենիկ Նազարյանը։ Չստորագրելը, սակայն, Տիգրան Նազարյանին պատասխանատվությունից չի ազատի, քանի որ նրա ներկայացրած կուսակցության ղեկավարները միաբերան պնդում են՝ դասալիքներն իրենց կուսակցությունից չեն։

Ի տարբերություն Գյումրիի, որտեղ արդեն նշանակված է ավագանու հաջորդ նիստի օրը՝ նոյեմբերի 10-ը, Վանաձորի մասով հստակություն չկա, թեպետ ակնկալվում է, որ մեկ նիստ նոյեմբերին այնուամենայնիվ կլինի։

Հրապարակված լուսանկարների մասով Քրիստ Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սպասում են հաջորդ նիստին, որպեսզի այդ մարդիկ գնան ներկայանան, քվորում ապահովվի և հանրությունը տեղեկանա, թե ովքեր են պայմանավորվածությունը դրժածները. «Դրանից հետո մենք կդադարեցնենք բոյկոտը և կմասնակցենք նիստերին»,- ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորում ՀՀԿ-ն և Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ, մյուս երեք կուսակցությունները միասին՝ 18, և վերջիններիս բացակայության դեպքում քվորում ապահովել և նիստ անցկացնել հնարավոր չի լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում