Նիգերիացի լուսանկարիչ 3-ամյա Օնաֆուջիրի Ռեմետն արդեն մեծ համարում ունի գործընկերների շրջանում: Նրա անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Լագոսում:
Փոքրիկը, ում կեղծանունը (Ֆուջի) համահունչ է աշխարհում ֆոտոապրանքներ արտադրող խոշորագույն ընկերության հետ, իրարանցում է առաջացնում իր հարազատ քաղաքում, երբ հայտնվում է փողոցներում՝ լուսանկարչական ապարատը ձեռքին:
3-ամյա վարպետի օբյեկտիվում կարող է հայտնվել ամեն ինչ: Նա միևնույն հետաքրքրությամբ լուսանկարում է և՛ փողոցային վաճառականներին, և՛ ժանգոտված մետաղի կտորներ:
Ներկայումս Ֆուջիի հավաքածուում 3000 լուսանկար կա, հաղորդում է Huffington Post-ը:










































