Հայաստանում այսօր տոնում են Եվրոպայի օրը։
Այս առթիվ Երևանում այսօր անցկացվելու են բազում միջոցառումներ:
Ժամը 20.00-ից Սիրահարների այգում կհնչի եվրոպական ժողովուրդներին միավորող երաժշտություն, որը կներկայացնեն հայ և եվրոպացի DJ-ները՝ օգտագործելով նաև ազգային ժողգործիքներ։
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը տոնի առթիվ անցկացնում է նաև «Իմ Եվրոպան 120 վայրկյանում» խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթ։
Սիրահարների այգում միջոցառման բացմանը մասնակցեց նաև Հայաստում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը։ «Հայաստանը մենք համարում ենք եվրոպական երկիր և ինչպես մեր բոլոր հարևանների հետ Հայաստանի հետ ևս ձգտում ենք կայուն հարաբերություններ ունենալ»,-իր խոսքում ասաց Ռաուլ դե Լյուցենբերգերը։
Սիրահարների այգում այսօր իրենց ծրագրերը ներկայացրին բոլոր այն կազմակերպություննները, որոնք գործունեութուն են ծավալում Եվրամիության ֆինանսավորմամբ։ Միջոցառումը շարունակվում է համերգային ծրագրով։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի օրը» նշվում է եվրոպական երկրներում 1985թ.-ից, երբ Միլանի գագաթնաժողովում ԵՄ լիդերները առաջարկեցին մայիսի 9-ը տոնել որպես Եվրոպայի օր։ Օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ 1950թ. մայիսի 9-ին է առաջին անգամ առաջարկվել ստեղծել բոլոր եվրոպական երկրներին միավորող միություն։






































