Facebook սոցիալական ցանցն արձագանքել է Microsoft-ի կոչին` պայքարելու մանկական պոռնոգրաֆիայի դեմ համացանցում: Այս մասին գրում է The New York Times-ը:
Մայիսի 20-ից Facebook-ը կօգտագործի Microsoft-ի կողմից մշակված PhotoDNA համակարգը, որը թույլ կտա համապատասխան պահանջներով ֆիլտրել նկարները: Այս համակագը թույլ է տալիս բաժանել նկարները մանր մասերի և վերլուծել դրանք:
Համաձայն Microsoft-ի մասնագետների հայտարարությունների` այս համակարգն ավելի մեծ հավանականությամբ կարող է հայտնաբերել անցանկալի բովանդակությամբ նկարները: Microsoft-ում այն արդեն փորձարկել են սեփական Bing որոնողական համակարգում և Hotmail փոստային ծառայությունում:
Բացի մանկական պոռնոգրաֆիկ պատկերներից,PhotoDNA համակարգն ունակ է հայտնաբերել բռնություն, անձնական նվաստացում և այլ հանցագործություններ պատկերող գործողություններ: Նշվում է, որ ամեն օր ինտերնետում հայտնվում են ավելի քան 50 հազար նկարներ, որոնք մանկական պոռնոգրաֆիկ բովանդակությունունեն: