ՔՓՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը վստահ է, որ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
«Բեյլի համար դժվար կլինի մերժել «Ռեալ»-ի առաջարկը: Կարծում եմ՝ նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Երբ նոր ես սկսում ֆուտբոլ խաղալ, երազանքդ այդ ակումբ տեղափոխվելն է:
Երբ փոքր էի, հետևում էի Ֆերենց Պուշկաշի, Ֆրանսիսկո Խենտոյի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի խաղին: «Ռեալ»-ը յուրահատուկ ակումբ է, որտեղ տեղափոխվելու հնարավորություն մարզական կարիերայում լինում է ընդամենը մեկ անգամ»,- հայտարարել է Ռեդնապը:










































