Friday, 26 06 2026
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Իրավիճակը Վրաստանում` նախագահական ընտրություններից առաջ

«Վրաստանի ներքաղաքական իրավիճակը ընտրություններից առաջ» թեմայով լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը անդրադարձավ հարևան երկրի ներքաղաքական զարգացումներին՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է 25 թեկնածուների փաստաթղթեր, բայց երկուսը մերժվել են, այսօրվա դրությամբ կա 23 թեկնածու:

Ջոնի Մելիքյանի պնդմամբ` թեկնածուներն այնքան էլ հայտնի չեն հասարակությանը: Հիմնական ֆավորիտներն են գործող իշխանությունների ներկայացուցիչ Գեորգի Մարգելաշվիլին`«Վրացական երազանք» կոալիցիայից, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Բաքրաձեն, նաև՝ մի շարք այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նինո Բուրջանաձեն, Սալոմե Զուրաբիշվիլին:

«Այսօրվա դրությամբ Վրաստանում նկատվում է տնտեսական անկում: Երկու հիմնական ուժերը փորձում են այդ տվյալներն օգտագործել միմյանց դեմ: Նոր իշխանությունները փաստում են, որ այդ անկումը սկսվել է դեռեւս 2012թ.` նախկին իշխանությունների օրոք, իսկ ընդդիմությունը` «Միացյալ ազգային շարժումը», շեշտում է, որ նոր իշխանությունների գործունեության հետ է կապված այդ ամենը»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Նա նշեց նաև, որ Ազգային դեմոկրատական ինստիտուտը տվյալներ էր հրապարակել Թբիլիսիում անցած ամսվա կեսերին, որով ցույց էր տրվում, որ Բիձինա Իվանիշվիլիի վարկանիշը վեց տոկոսով անկում է ապրել, բայց դեռևս այն կազմում է 69 տոկոս, իսկ Միխեիլ Սաակաշվիլիինը` 23:

«Դատարանը օրեր առաջ արդարացրեց ներքին գործերի նախկին նախարար, պաշտպանության նախարար Ախալայայի մեղքը մի քանի կետով: Սա ցույց է տալիս, որ դժվար է կայանում արդարադատության գործընթացը: Այս ամենը վկայում են այն մասին, որ Վրաստանում դեռևս առկա է երկիշխանություն, և այդ ամենը կշարունակվի մինչև նախագահական ընտրությունները»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում