Սոցիալական ցանցերի օգտատերերը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո համացանցում հրապարակել են տեսագրություններ, փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Անթալիայում պայթյուն է որոտացել Առևտրա-արդյունաբերական պալատի մոտ։ Քաղաքապետ Մենդերես Թյուրելի խոսքով՝ պայթյունից տուժել է մոտ 10 մարդ։ Պաշտոնյան նշել է, որ դեռևս վաղ է խոսել ահաբեկչության մասին։
Anadolu գործակալությունն իր հերթին նշում է, որ տեղական ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել թեման։
First footages from the blast scene in a parking garage next to commerce & industry chamber building in Mediterranean resort city #Antalya pic.twitter.com/3Fg39kVNgl
— Abdullah Bozkurt (@abdbozkurt) October 25, 2016









































