Լրագրող և տեխնիկական փորձագետ Ռոբերտ Սքոուբլը, վկայակոչելով իր «հուսալի աղբյուրներին», հայտարարել է, որ հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնները հեղափոխություն կառաջացնեն շուկայում։
«Հաջորդ iPhone-ը, ինչպես ինձ պատմել են, կլինի ապակուց, կունենա նոր սերնդի OLED դիսփլեյ»,-նշել է նա։
Լրագրողը նաև հավելել է, որ նոր սմարթֆոնը կապահովի կադրերի ավելի բարձր հաճախականությունը։ Սքոուբլի խոսքով՝ 2017թ․ iPhone-ում կգործարկվեն հավելյալ իրականության տեխնոլոգիաներ։
«Հեռախոսը կստանա նոր սերնդի 3D սենսոր Primesense ընկերությունից, որը գնել է Apple-ը։ Իսրայելում այժմ շուրջ 600 մարդ աշխատում է դրա վրա։ Խոսքը iPhone-ի 10-րդ հոբելյանական մոդելի մասին է»,-ասել է փորձագետը։









































