Ավելի քան 80 մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել ՄԱԿ-ի անդամ-երկրներին բացառել Ռուսաստանին մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդից՝ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Իրենց ուղերձում նրանք կոչ են անում խորհրդի անդամներին մտածել, արդյոք թու՞յլ է տալիս Սիրիայում Ռուսաստանի դերը մասնակից լինել խորհրդում։
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին։ Արևելյաեվրոպական պետությունների համար հատկացված երկու տեղերի համար պայքարում է 3 երկիր՝ Ռուսաստանը, Հունգարիան և Խորվաթիան։ Թեկնածուների թվում են նաև Եգիպտոսը, Չինաստանը, Կուբան, Ռուանդան և Սաուդյան Արաբիան։










































