«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանը, քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
Տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը գրավի միջնորդությունը բավարարել էր դեռեւս հոկտեմբերի 21-ին: Քանի որ դատարանը ողջամիտ գումար չէր սահմանել, ընտանիքի անդամները երկու օր է, փորձում էին անհրաժեշտ գումարը հավաքել:






































