Սուպերմոդելներ Քենդալ Ջեները և Ջիջի Հադիդը զարդարել են W Magazine ամսագրի հոբելյանական համարի շապիկը։ Հայտնի մոդելներն այս անգամ դարձել են Photoshop-ի հերթական զոհը։ Լուսանկարի խմբագրման հետևանքով աղջիկները «զրկվել են» ծնկից։
Ամսագրի շապիկի լուսանկարը հայտնվել է հրատարակչության Instagram-ի էջում։
Քենդալ Ջեները «զրկվել է» միայն մեկ ծնկից, այն դեպքում, երբ նրա գործընկերուհին՝ Ջիջին, լուսանկարում պատկերված է առանց ծնկների։








































