Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 21-ին հայտարարել է իր գործունեության նոր ուղղվածության մասին: Բանկը, որը վերջին 30 տարիների ընթացքում ֆինանսավորել է Արևելյան Եվրոպայում նախկին ԽՍՀՄ և Հարավսլավիայի երկրներում զանազան ծրագրեր, մտադրվել է ներդրումներ իրականացնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Այս մասին հաղորդել է France Presse գործակալությունը` հղում կատարելով բանկի նախագահ Թոմաս Միրովին:
Բանկի նախագահի խոսքերով, այս պահին տարածաշրջանում նախատեսված է ներդնել 2.5 մլրդ եվրո, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում կորոշվեն աշխատանքի հիմնական ուղղությունները: Վերջնական որոշումը կկայացվի հուլիսի վերջին:
Այս քայլով, փաստորեն, ՎԶԵԲ-ը պատասխանեց Բարաք Օբամայի հայտարարությանը, որով ԱՄՆ նախագահը, մայիսի 19-ին ներկայացնելով ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականությունը, ՎԶԵԲ-ին, Համաշխարհային բանկին, ՕՊԵԿ-ին կոչ արեց ներդրումներ կատարել այս տարածաշրջանում:










































