ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ահաբեկիչներից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունն անցնում է չափազանց անհաջող, քանի որ գրոհայինները նախապես իմացել են դրա մասին։ Այս մասին ասվում է հաղորդագրությունում, որը միլիարդատերը հրապարակել է իր թվիթերյան էջում։
«Պարզվում է, որ հարձակումը Մոսուլի վրա կատարյալ աղետ է»,-գրել է հանրապետականը։ «Մենք նախազգուշացրել ենք նրանց մի քանի ամիս առաջ։ … Քվեարկե՛ք Թրամփի օգտին և կրկին հաղթե՛ք»-ասվում է հաղորդագրությունում։
Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս հրաժարվել է բացահայտել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի իր պլանի մանրամասները։ Դա բացատրել է ահաբեկիչներին նախապես զգուշացնելու ցանկության բացակայությամբ։









































