ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատակով ակնարկել է հարավկորեական Samsung ընկերությանը բռնկվող հեռախոսների մասին, հաղորդում է TechCrunch-ը։
Մայամիի քոլեջներից մեկում ելույթի ժամանակ պետության ղեկավարն ասել է․ «Երբ այդ ընկերություններից ինչ-որ մեկը նոր սմարթֆոն է թողարկում և այն մի քանի դեֆեկտ է ունենում, ի՞նչ են նրանք անում։ Նրանք շտկում են թերությունները, թարմացնում։ Եթե իհարկե սմաթֆոնը չի հրկիզվում, այդ դեպքում ուղակի դուրս են բերում շուկայից»։
Օբամայի խոսքով՝ միևնույն ժամանակ սպառողները չեն պահանջում, որ սմարթֆոներն առհասարակ վերանան շուկայից և չեն վերադառնում հին հեռախոսների օգտագործմանը։
Օբաման նման օրինակով հանդես է եկել՝ ի պաշտպանություն առողջապահության ոլորտում բարեփոխումների և պատմել է դժվարությունների մասին, որոնք առաջացել են բարեփոխումների ներդրման ժամանակ։
Հիշեցնենք, որ Samsung Electronics-ը հայտարարել է Galaxy Note 7-ի համաշխարհային վաճառքի դադարեցման մասին և հանել է մոդելն արտադրությունից։









































