Monday, 29 06 2026
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում

Հալեպահայերը հույս ունեն, որ պատերազմը կավարտվի, ու այս փոթորկի մեջ ամեն մարդ իր տեղը կգտնի

Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան Ալ-Քասր շրջանում ահաբեկիչները ականանետներից և հրազենային զենքից այսօր կրակ են բացել մարդասիրական միջանցքի վրա։ Այն վայրում, որտեղով խաղաղ բնակիչները պետք է դուրս գային վերոնշյալ թաղամասից, պայթել է վեց ական։ Բացի այդ, ահաբեկիչները կրակ են բացել նաև հսկիչ-անցակետի ուղղությամբ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը նշեց, որ չնայած այս հանգամանքին՝ վերջին օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Բայց Արևելյան Հալեպի բնակիչները, որոնք ոչ քրիստոնյա խավն են, իրենց զենքերը թողած՝ գալիս են միանում այն բաժնին, որը իշխանությունների վերահսկողության տակ է։ Այն սիրիացիները, որոնք ուզում են հանձնվել և այսպես ասած՝ վերադառնալ հայրենիքի գիրկը, հանդիպում են այդ մասի ընդդիմության պատնեշին։ Այդ պատճառով էլ այսօր Հալեպում բավականին մեծ զոհեր եղան»,- ասաց Սելիմյանը։

Նրա խոսքով՝ շատերն այսօր չեն ցանկանում մնալ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, ուզում են հանձնվել: «Զենքերն ուզում են թողնել, հանձնվել և միանալ իշխանություններին»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է հայերին, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իրավիճակը վերջին օրերին նույնն է. «Անցյալ շաբաթ բավականին լարված իրավիճակ էր, այսօր այդպես չէ, մի փոքր հանդարտ է։ Մարդիկ շատ ավելի բանիմաց մոտեցում ունեն այսօրվա իրականության հանդեպ։ Ես նշում եմ՝ հանգիստ են, բայց դա շատ հարաբերական է, ուղղակի հույս կա, որ պատերազմը կավարտվի, ու ամեն մարդ այս փոթորկի մեջ իր տեղը կգտնի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում