Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Կառավարության ծրագիրը մեկ քայլ առաջ է, բայց բոլոր ակնկալիքներին չի համապատասխանում. տնտեսագետ

«Այն, ինչ տարիներ շարունակ ասում էինք, բայց թափանցիկ կերպով չէր ներկայացվում հանրությանը, հիմա փորձ է կատարվում բարձրաձայնել, և հասարակության մոտ ակնկալվում է, որ բարձրաձայնելու դեպքում նշաձողն ավելի պետք է բարձրանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության նոր ծրագրին և հարցին, թե արդյոք այս կառավարության ծրագիրը էականորեն տարբերվում նախորդներից, և ինչ առանձնահատկություն ունի, ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ ծրագրում ներկայացված են ոչ միայն հոգեբանական բնույթի ձևակերպումներ, այլ նաև նշված է երկրի ավելի լավ փաթեթավորելու, ավելի լավ կերպարով ներկայացնելու միջոցառումների մասին: «Օրինակ՝ տուրիզմի մասին ներկայացված են կոնկրետ քայլեր: Այսինքն՝ սա դրական առանձնահատկություն է, որը ճիշտ է, բայց երբ որ դիտարկում ենք կառավարության նպատակը՝ սա մի փոքր կազուսային է. այս բոլոր քայլերը միտված են երկարաժամկետ արդյունավետությանը, որոնք պահանջում են բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ, ինչը մենք ներկա պետական բյուջեում չենք տեսնում:

Ի հակադրություն դրա՝ մենք տեսնում ենք ներքին արդյունավետության առումով որոշոկի քայլեր, որոնք էլի հատվածային են, համակարգային բնույթի չեն»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով. «Կարելի է գնահատել, որ այս ծրագիրը մեկ քայլ առաջ է նախորդ ծրագրից, բայց բոլոր ակնկալիքներին չի համապատասխանում: Այստեղ գիտակցվում է երկրի կերպարի գովազդի կարևորությունը, այսինքն՝ երկրի գրավչության առումով շեշտադրվում է ոչ միայն համաթվերով և տարատեսակ թվերով, որով մեզ տարիներ շարունակ կերակրել են, բայց պրակտիկայից շեղում է եղել, այստեղ փորձ է կատարվում զուգակցել պրակտիկան՝ գոնե ավելի չվատթարացնելով. այս առումով բավականաչափ լուրջ գործոն է»:

Տնտեսագետի խոսքերով՝  այս ծրագրի թիրախային ուղղություններից մեկը տուրիզմն է, որով էականորեն տարբերվում է նախորդ կառավարության ծրագրերից: Սակայն թեև թիրախը ճիշտ է ընտրված, բայց չենք տեսնում համապատասխան ռեսուրսային հենքը պետական բյուջեում: «Իհարկե պետական բյուջեն նաև քաղաքական փաստաթուղթ է, չի բացառվում, որ ԱԺ-ում դա համապատասխան վերաձևումների ենթարկվի և մենք դա կտեսնենք»,- ասաց նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին և Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած ևս երկու առաջարկներին, որտեղ նշված է, որ առանց կոռուպցիայի դեմ պայքարի սրանք ընդամենը խոսքեր կլինեն, Արտակ Մանուկյանը նկատեց. «Չէի ասի թե ամբողջովին գեղեցիկ գրված բառեր են, մի փոքր ավելի շատ է ոճական մասը, քան գնահատելի մասը: Այնպես չէ, որ Հայաստանում առկա խնդիրներն այդ ծրագրի մեջ տեղ չեն գտել, այլ բան է լուծումների հարցը: Եթե դու եկել ես և ուզում ես իրապես առաջ տանել նավը, ապա ավելի կարևոր է պայքարը ստվերի դեմ, որտեղ ավելի մեծ գումարներ կան, քան թե ներքին արդյունավետությունը բարձրացնել: Իհարկե իդեալական տարբերակում երկու ուղղություններով էլ սրանք պետք է գնան»,- ասաց նա՝ հավելելով. «Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն պայքարին, ապա դրան վերաբերող հատվածում նշված չեն հստակ թիրախներ, թերևս բացի մեկից, որտեղ ֆիքսված է, որ հակակոռուպցիոն խորհրդի սկզբունքները համահունչ չէին արդյունավետ պայքարին, սա իհարկե դրական է: «Ամբողջական, հստակ պայքար տանելու համար, պետք է նախկինից դասեր քաղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում