CNN Türk-ի փոխանցմամբ, Վանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ: Մի խումբ անձինք հարձակում են գործել Թուրքիայի և նրա իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության դրոշները տանող խմբի վրա:
Արդյունքում, բռնկվել է զանգվածային ծեծկռտուք: Սակայն իրավապահներն անմիջապես միջամտել են և ձերբակալել 10 կռվարարի:
Այդ ընթացքում Վանի դպրոցներից մեկի վրա երկու մոլոտովյան կոկտեյլ է նետվել, ինչի արդյունքում այնտեղ հրդեհ է բռնկվել: Դպրոցի պահակին հաջողվել է կրակմարիչի օգնությամբ հանգցնել այն:
Հիշեցնենք, որ Վանում Էրդողանը պետք է ներկայացներ Վանը «թուրքական Լաս Վեգասի» վերածելու իր վիթխարի նախագիծը: