Thursday, 11 06 2026
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Գյուղնախարարը վարդենիսցի կարտոֆիլագործներին լուծում է առաջարկել. միավորվեք ու մրցակցային գին թելադրեք

Չկա որևէ ֆերմեր, ով ստացել է բարձր որակի բերք և այսօր իրացման խնդիր ունի. որակյալ և մեծաքանակ բերքի ստացման դեպքում ունենում ենք ցածր ինքնարժեք, որը հնարավորություն է տալիս ֆերմերին բանակցել գնի շուրջ: Այս մասին հոկտեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ֆերների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարդաձորի կոոպերատիվը ստեղծվել է շուրջ 5 տարի առաջ, այժմ 110 անդամ ունի, զբաղվում են կաթի, մսի և կարտոֆիլի արտադրությամբ: Համայնքապետ Ռոբերտ Սիրականյանի խոսքով` կոոպերացիային անցման շնորհիվ արդեն իսկ մոտ 10 տոկոս արտադրողականության աճ ունեն: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում գյուղտեխնիկայի վերջին խմբաքանակը (4 տրակտոր, շարքացան, մամլիչ, գութան և այլն) ստացել են այս տարվա աշնանը, ինչն էականորեն հեշտացրել է գյուղատնտեսական աշխատանքները: Մեկ ամսում կարողանում են շուրջ 55 000 հակ խոտ հավաքել, սակայն առավել արդյունավետ աշխատելու համար հացահատիկահավաք կոմբայնի կարիք ունեն: Կոոպերատիվի նախագահ Ջոնիկ Սիրականյանն այս տարվա կարտոֆիլի բերքատվությունից գոհ է, հեկտարից մինչև իսկ 60 ցենտներ բերք են ստացել, միջին բերքատվությունը 40ց/հա է:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Վարդենիս, որտեղ հանդիպել է կարտոֆիլագործների հետ, ովքեր նախորդ շաբաթ փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը` իրենց դժգոհությունը հայտնելով այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով միջնորդների կողմից ձեռքբերվող կարտոֆիլի ցածր գնից:

Գյուղացիները նշեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով՝ 40-45 դրամով, այնինչ ՊՆ-ին մատակարարում 80-90 դրամով՝ խնդրելով մթերումն իրականացնել առնվազն 60 դրամով:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա:

«Դուք պետք է կարողանաք իրար հետ աշխատել, դուք միայն միասին ուժեղ կլինեք, սկսեք մտածել այդ ուղղությամբ, քանի որ եթե շարունակեք փոքր տնտեսություններով առանձին աշխատել, ապա միշտ կհայտնվի մի միջնորդ, ով կգա ու իր պայմանները կթելադրի: Բացի այդ, պետք է մտածել բերքատվությունն ավելացնելու մասին. ես ձեզ հավաստիացնում եմ` չկա որևէ ֆերմեր, ով ստացել է բարձր որակի բերք և այսօր իրացման խնդիր ունի: Որակյալ և մեծաքանակ բերքի ստացման դեպքում ունենում ենք ցածր ինքնարժեք, որը հնարավորություն է տալիս ֆերմերին բանակցել գնի շուրջ»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարը գյուղացիների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ նոր կառավարության ծրագրով նախատեսվում է դրամաշնորհային միջոցների հաշվին բարձրակարգ գյուղտեխնիկայով ապահովել գյուղացիներին, ինչը բերքատվության ավելացման վրա դրական արդյունք կունենա` հորդորելով ագրոտեխնիկայի միջոցառումների վրա ևս մեծ ուշադրություն դարձնել:

Անդրադառնալով նախօրեին նոր կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հիմնադրույթներին` նախարարը շեշտել է, որ հիմնական գաղափարախոսությունը խոշորացումն է, պետական սուբսիդավորման ծրագրերը, արտոնություններն ուղղվելու են խոշոր տնտեսություններին, նաև օրենսդրական դաշտում քայլեր են ձեռնարկվում միավորումը գյուղացիների համար առավել շահութաբեր դարձնելու և մոտիվացիա ստեղծելու ուղղությամբ:

Նախարար Իգնատի Առաքելյանը Վարդենիսից ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ հանդիպում է ունեցել ֆերմերների հետ:

Նախարարը Գավառում նույնպես հորդորել է ֆերմերներին միավորվել և միասին աշխատել.

«Փոքր տնտեսությունների միավորումը Ձեզ հնարավորություն կտա տնտեսել ծախսեր, բարձրացնել արդյունավետությունը և մթերող ընկերությունների հետ ներկայանալ հավասար պայմաններում: Միայնակ ֆերմերն այսօր չի կարողանում առաջարկել մրցակցային գին, իսկ մթերողը խոշոր կազմակերպություն է և կարողանում է պարտադրել գյուղացուն գնումն իրականացնել իրեն ձեռնտու գնով: Արդյունքում՝ դուք սկսում եք այդ դաշտում իրար դեմ աշխատել՝ փորձելով հնարավորինս արագ ձերբազատվել արտադրանքից, և շատ հաճախ վնասներ եք կրում: Բայց դուք չպետք է մրցակցեք իրար հետ, այդ մրցակցությունը ձեզ միայն խանգարելու է, աշխատեք իրար հետ և ոչ թե իրար դեմ: Հակառակ պարագայում ունենք մի վիճակ, երբ գյուղացին հազիվ տվյալ տարում ծայրը ծայրին է հասցնում՝ հույսով, որ մյուս տարի ավելի լավ կլինի, սակայն սա անվերջ պրոցես է, որը մեզ բերում է նույն ելակետին»:

Նախարարը տեղեկացրել է, որ շարունակվելու են պետական սուբսիդավորման ծրագրերը, միևնույն ժամանակ կկատարելագործվեն դրանց մեխանիզմները, սուբսիդավորումը կլինի առավել հասցեական, նաև մարզերի յուրահատկությունները հաշվի կառնվեն: Բացի այդ, առավել մեծ չափով կսուբսիդավորվեն այն մարզերն ու տնտեսությունները, որոնք ավելի շատ հավելյալ արժեք կստեղծեն, ինչը շարժառիթ կդառնա մյուսների համար ավելի լավ աշխատելու:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, որի ընթացքում ընդգծել է նպատակային խորհրդատվության կարևորությունը գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանն այցելել է Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակման արտադրամաս, որը նույնպես «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շահառուներից է: Ընկերության տնօրենի խոսքով՝ ծրագրի շնորհիվ արդեն օրական 7-7.5 տոննա կաթ են մթերում մարզի տարբեր համայնքներից, մթերման գինը 140 դրամ է, կարիք ունեն ընդլայնելու արտադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում