Հյուսիսային Կորեայում ձախողվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման փորձը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներին։
Տեղեկատվության համաձայն՝ հրթիռը փորձել են արձակել Կուսոնգ քաղաքի մոտ գտնվող հրապարակից։ Հարավային Կորեայի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրթիռը պայթել է օդում։
ԱՄՆ-ի հետախուզության կարծիքով՝ Փխենյանը կրկին փորձել է արձակել սեփական արտարդության «Մուսուդան» հրթիռ։ Հարավային Կորեայի գլխավոր շտաբը դատապարտել է հյուսիսային հարևանի սադրիչ քայլը, իսկ Ճապոնիան հայտարարել է, որ բողոքի պաշտոնական նոտա կհղի այս կապակցությամբ։









































