ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին ցանցահենային հարձակումների, ինչպես նաև ամերիկացիներին լրտեսելու համար։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նա նման հայտարարություն է արել Լաս Վեգասում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ դեբատների ընթացքում։
«Ռուսական իշխանություններն ամերիկացիների հանդեպ լրտեսությամբ են զբաղվում։ Նրանք կոտրել են ամերիկյան կայքերը, մասնավոր անձանց, ինստիտուտների օգտահաշիվները։ Այնուհետև նրանք տեղեկություններ են տրամադրել WikiLeaks-ին համացանցում հրապարակման համար»,-հայտարարել է Քլինթոնը։
Նրա կարծիքով՝ դա եղել է բարձրագույն ռուսական ղեկավարության, ներառյալ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։ Քլինթոնը կարծում է, որ դա արվել է ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու նպատակով։








































