Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն հուսով է շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
Ափաթուրայն Ադրբեջանին շնորհավորել է անկախության 25-ամյակի կապակցությամբ։ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հետ համագործակցությունն իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։
ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը հայտնել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանում ՆԱՏՕ-ի կոորդինատորի գործառույթներն իրականացնելու է Բաքվում Հունգարիայի դեսպանատունը։









































